Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ալիևի խաղաղություն պարտադրելու անփոփոխ բանաձևը. բայց մի բան թերևս պետք է փոխվի

CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջությունը: Այլ կերպ ասած, Ալիևը խաղաղությունը կապում է Հայաստանին ադրբեջանական օրակարգի պարտադրման հետ, որովհետև Բաքուն տարածքային ամբողջության ճանաչում ասվածի ներքո առաջին հերթին իհարկե դիտարկում է Հայաստանին Արցախի կարգավիճակից հրաժարում պարտադրելը, որովհետև Հայաստանի համար այդ հարցն օրակարգից դուրս բերելու դեպքում, Ալիևը կարող է այլևս շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել Արցախի կարգավիճակի հարցն ընդհանրապես չեզոքացնելու համար: Երևանն ինչպես հայտնի է, ունի իր հստակ դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակը առաջնային և անփոխարինելի, անսակարկելի հարց է և չի կարող կապվել սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Երևանն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ բանակցության, պատրաստ է խաղաղության և քննարկումների:

Այդպիսով, ակնառու է, որ կողմերի դիրքորոշումները իրարամերժ են և գոնե տեսանելի ապագայում չի պատկերանում, թե ինչ հատման կետ կարող են ունենալ խաղաղության ռեժիմի շուրջ խոսելու համար: Դա էլ իր հերթին վերհաստատում է հայտնի իրողությունը՝ դեռևս առաջին արցախյան պատերազմից հետո առկա իրավիճակի համար հայտնի: Որքան էլ Երևանը պատրաստ լինի խաղաղության, ունի դրա համար անհրաժեշտ մի անելիք՝ ուժեղանալ, ամրանալ, զարգանալ, արդիականանալ, և բոլոր իմաստներով, տնտեսություն, պաշտպանություն, քաղաքականություն, հասարակական համակեցություն:

Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր ռեգիոնում դեռ շատ երկար ժամանակ լինելու է այնպիսին, որ չի լինելու «ստերիլ խաղաղության» պարտադրում Ալիևին: Կարող են լինել լայնամասշտաբ լարվածության արգելքներ, սակայն սահմանային սադրանքների և շանտաժի քաղաքականությունից հրաժարումի պարտադրում կարող է լինել միմիայն Հայաստանից՝ Հայաստաի դիմադրունակության միջոցով: Սա առավել քան պարզ է արձանագրման մակարդակում, սակայն, ինչպես համենայնդեպս ցույց է տվել ժամանակը մինչ այժմ՝ չափազանց բարդ է գործնականում հասնելու իմաստով: Այստեղ է նաև, որ ընդգծվում է մի հանգամանք՝ դրան հասնելու համար թերևս անհրաժեշտ է նոր տնտեսական և քաղաքական էլիտա, նոր տնտեսական ու քաղաքական խմբեր, թեկուզ գաղափարապես մրցակից, բայց որակապես նույն դաշտում գտնվող: Որովհետև, նախորդ քաղաքական դասը, դաշտում ներգրավված նախորդ ժամանակաշրջանի սեգմենտները գործնականում ձախողել են արդյունավետ գործունեության հնարավորությունը, լինելով թե իշխանության, թե ընդդիմության կարգավիճակներում: Հայաստանը քաղաքական հավաքական անարդյունավետության դաշտից դուրս բերելու համար տնտեսական և քաղաքական, հանրային էլիտայի սերնդափոխությունը՝ ոչ բոլոր դեպքերում զուտ ֆիզիկական սերնդափոխությունը, Հայաստանի համար դարձել է խիստ անհրաժեշտություն, ժամանակի ընթացքում կենսական դառնալու հրամայականով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում