Wednesday, 24 06 2026
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանուն Հանրապետության Կուսակցության արտահերթ սույն համագումարը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ուղիղ սպառնալիքի տակ է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը, մեր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անդորրը, երբ մեր բանակի վերականգնումը, արտաքին, անվտանգության, պաշտպանական քաղաքականությունների վերարժեւորումը եւ վերանայումը՝ օրվա հրամայական են, վաղվա արհավիրքների հավանականությունը նվազագույնի հասցնելու գրավական։

Միեւնույն ժամանակ, վերը նշված մարտահրավերների խորապատկերին, Հայաստանի հանրությունն ականատես է մի իրողության, որ խորհրդարանում ներկայացված՝ քաղաքական դաշտի որոշակի հատվածը, սերված լինելով նախկին կրիմինալ եւ կոռումպացված, պետությունը երկու տասնամյակ զավթած ռեժիմից՝ դրսեւորում է բացառիկ անպատասխանատվություն, ձեռնամուխ լինելով պայքարելու ոչ այնքան իշխանության, որքան հենց պետության եւ նրա գոյաբանական շահերի դեմ, այդպիսի վարքագիծը քողարկելով կեղծ հայրենասիրական պաթոսով եւ հռետորաբանությամբ, թիրախավորելով ներկայիս իրավիճակում առկա՝ առավել զգայուն նշանակետերը։ Դրանով հարվածի տակ է դրվում մեր Զինված Ուժերի մարտունակությունը, ռազմական կարողությունները եւ մարտական ոգին, Հայաստան-Արցախ կենսական կարեւորության հարաբերությունները, մեր երկրի միջազգային դիրքերը եւ հայկական դիվանագիտության մանեւրելու՝ ներկա դրությամբ առանց այն էլ սահմանափակ հնարավորությունները, հանրությունը մղելով ապատիայի եւ սեփական երկրի ապագայի հանդեպ անտարբերության դաշտ։

Մյուս կողմից, անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ այս իրողությունը կլիներ անհնարին, եթե համապատասխան պետական ինստիտուտների կողմից ժամանակին պատշաճ իրավա-քաղաքական եւ քրեա-իրավական գնահատական տրվեր մերժված ռեժիմի քսանամյա գործունեությանը եւ համարժեք քայլեր ձեռնարկվեին դրա ավերիչ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ, իսկ դատական իշխանության եւ իրավապահ մարմինների՝ վաղուց հասունացած արմատական բարեփոխումներն անցած ավելի քան երեք տարիների ընթացքում անցկացվեին պատշաճ խորությամբ եւ համապարփակությամբ։

Հանուն Հանրապետության կուսակցության արտահերթ համագումում ընդունված սույն հայտարարությամբ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակում մեզ համար բացարձակ առաջնահերթություններն են՝ բանակի արդիականացումը եւ հինգերորդ եւ հետագա սերունդների պատերազմներին պատրաստ Զինված Ուժերի ստեղծումը, բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիակցիան (բազմազանեցումը), պետական կառավարման համակարգի եւ հասարակական-քաղաքական կյանքի արմատական համակարգային բարեփոխումները, երկրի ժողովրդավարեցումը, ապաքրեականացումը եւ համապատասխանեցումը 21-րդ դարի քաղաքակիրթ աշխահին հարիր պատկերացումներին եւ չափորոշիչներին, ինչն անհնարին է առանց կրթական համակարգի արմատական, սրընթաց արդիականացման, մշակութային կյանքի շեշտակի աշխուժացման, հայրենադարձության ինստիտուցիոնալ կազմակերպման։

Չնայած մեր կուսակցության չափազանց երիտասարդ տարիքին, մենք ունենք բավարար փորձ և հմտություն անվերապահորեն շարունակելու գործել հանուն Հանրապետության, առաջնորդվել եւ առաջնորդվելու ենք բացառապես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետության, հասարակության եւ քաղաքացու շահերով, դրանց ներդաշնակեցման, փոխլրացման դիրքերից։

14 օգոստոսի, 2021թ

Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում