Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«SUMMEET». առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երևանում կանցկացնի «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագիծն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի և «Balmanukyan Dance Project» ընկերության հետ համատեղ։ Փառատոնի հիմնական հարթակը կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն է։

«SUMMEET» փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսևորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ և պերֆորմանսներ, հրավիրված մասնագետների վարպետաց դասեր ու դասախոսություններ, ինչպես նաև՝ կինոպարի հատուկ ծրագիր, որին նվիրված է առանձին հարթակ։

«Այսօր մենք պարային նոր փառատոն ենք անում, որը մեր երկրում ևս մեկ մշակութային սյուն կդառնա։ Համոզված եմ, որ «SUMMEET»-ը կվերածվի Հայաստանի ժամանակակից պարի մի այնպիսի հարթակի, որ այն տարեցտարի դուրս կբերի համաշխարհային ասպարեզ»,- նշել է «SUMMEET» փառատոնի միջազգային պրոդյուսեր, «Kannon Dance» պարային տան տնօրեն Վադիմ Կասպարովը։

Տեղեկացնենք, որ փառատոնը կբացվի Վալերիա Կասպարովայի «Սև այգի» ներկայացումով՝ Արցախյան առաջին պատերազմին նվիրված պարային բեմականացմամբ, որի ստեղծագործական աշխատանքները սկսվել են Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին:

«SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Dancewalk» պարային նախագիծը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։ «Dancewalk»-ը պարային արտահայտություն է՝ ժամանակի և տարածության մեջ, որտեղ պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Այս արտասովոր պերֆորմանսի շնորհիվ փառատոնի օրերին պարը դուրս կգա փակ դահլիճներից և կձգվի երևանյան փողոցներով։

Փառատոնի առանցքը հայկական ցուցադրությունն է, որտեղ մեկտեղված են հայ ժամանակակից պարուսույցների լավագույն բեմադրությունները։ Հայկական ցուցադրության շրջանակում ելույթ կունենա նաև Հայաստանում միակ ներառական պարային թատերախումբը։

Հետաքրքրական է նաև հայ պարուսույց Արսեն Մեհրաբյանի իրականացրած հնգօրյա լաբորատորիան, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարողները կմիավորվեն՝ սեղմ ժամանակահատվածում բեմական պատկեր ստանալու համար։

Ժամանակակից պարին նվիրված մեկշաբաթյա տոնի փակումը կազդարարի ռուսական հանրահայտ «Բալետ Մոսկվա» ընկերությունն իր՝ «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով: Այս ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է՝ «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում