Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Արցախը Մոսկվայի «պատա՞նդ», թե՞ պատասխանատվության հրամայական

Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակելու է միջազգային ասպարեզում արցախցիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Արցախի մրջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքը: Հայաստանն անկասկած շարունակելու է այդ աշխատանքը, սակայն դրանով հանդերձ ներկայումս առավել քան էական հարց է, թե որն է լինելու նույն հարցերի ուղղությամբ հենց Արցախի քաղաքական իշխանության դերը և գործառույթը: Այդ հարցը գործնականում եղել է միշտ, առաջին պատերազմից սկսած: Պաշտոնական Երևանն այդ տարիներին վարել է Արցախի սուբյեկտության քաղաքականություն, անելով այնպես, որ Արցախը դիտվի հակամարտության կողմ և հնարավորինս ներգրավված լինի կարգավորման գործընթացում: Ի վերջո, այդ իմաստով առավել հաճախ հիշատակվող հանգամանքը 994 թվականի հրադադարի մասին եռակողմ փաստաթուղթն է, որտեղ կա նաև Արցախի ստորագրությունը:

Հետագայում սակայն, երբ Հայաստանի նախագահ դարձավ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա իրենով փոխարինեց նաև Արցախը, թեև այդ մեղադրանքներին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ Արցախը բանակցությունից դե ֆակտո դուրս էր մնացել դեռևս Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում: Չմտնելով այդ փոխադարձ մեղադրանքների դաշտ՝ դա բացարձակապես ավելորդ է, դիտարկենք հետպատերազմյան նոր իրավիճակն ու Արցախի սուբյեկտության խնդիրը այժմ, այդ նոր իրավիճակում: Այստեղ առանցքային հանգամանքը այն է, որ Արցախի սուբյեկտության հարցում այլևս գերակա ազդեցությունը Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի ձեռքին է:

Հետևաբար առաջանում են մի շարք հարցեր, գուցե ոչ այնքան հաճելի իրողությունների արձանագրումով: Մասնավորապես, արդյո՞ք Արցախի սուբյեկտության հարցը այսօր Ռուսաստանի ձեռքում «պատանդառության» մեջ չէ, որը անհրաժեշտ պահին կօգտագործվի Հայաստանի հանդեպ ճնշման համար: Իհարկե, մյուս կողմից էլ, միևնույն ժամանակ, Արցախի սուբյեկտության հարցը Մոսկվայի ձեռքին կլինի ճնշման միջոց Ադրբեջանի հանդեպ և ՌԴ նախագահ Պուտինն այդ մասին թափանցիկ ակնարկեց դեռևս նոյեմբերի 9-ից օրեր անց: Նա իհարկե արեց դա Աբխազիայի և Օսիայի օրինակով, սակայն շատ թափանցիկ: Նա ասած, որ այնտեղ թիրախ դարձան ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանը ճանաչեց այդ հանրապետությունները: Դա նշանակում է, որ, եթե Ադրբեջանը թիրախ դարձնի ռուս խաղաղապահներին, Ռուսաստանը կճանաչի Արցախը: Սակայն, արդյո՞ք իրական քաղաքականության ռեժիմում կարող է լինել նույն մեխանիկան, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը չունի Արցախի հետ ցամաքային սահման, ի տարբերություն Աբխազիայի և Օսիայի: Ավելին, ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը ռուս խաղաղապահներին թիրախավորի ոչ թե ռազմական, այլ քաղաքական իմաստով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գուցե և ունի ՌԴ ներկայիս ռազմա-քաղաքական ղեկավարությունը, բայց ունե՞նք արդյոք մենք: Որովհետև, հնարավոր է ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարության մոտեցումներն այդ առումով բոլորովին համարժեք չլինեն Հայաստանի և Արցախի ռազմա-քաղաքական շահին: Ի վերջո, այդպիսի անհամարժեքության կամ մեղմ ասած աններդաշնակության ցավագին օրինակները շատ են: Եվ ուրեմն, Հայաստանն ու Արցախը այդ իմաստով ունեն մոտ 4 տարի ժամանակ, այսպես ասած աշխատանքի արդյունավետ բաժանման սխեման մշակելու և իրականացնելու համար, որպեսզի Արցախը իբրև «պատանդ» չօգտագործվի Հայաստանի դեմ, մյուս կողմից սակայն, Արցախը չլինի նաև Ադրբեջանի դեմ օգտագործման ենթակա ռուսական քաղաքականության գործիք, որովհետև այդ հանգամանքը ներառելու է շահերի և ուժային կենտրոնների շատ ավելի լայն շրջանակ, հետևաբար նաև որոշակի անկանխատեսելիություն Արցախի համար: Ըստ այդմ, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և միջազգային ճանաչման հարցում պետք է կոնցեպտուալ կերպով մշակվի Ստեփանակերտի անմիջական դերակատարության շրջանակը, որի միջոցով պետք է բարձրացվի նաև Արցախի սուբյեկտության հանդեպ ՌԴ քաղաքական պատասխանատվության աստիճանը: Դա թույլ կտա Հայաստանի համար ձևավորել իր ռեգիոնալ հարցում դերի իրականացման հնարավորինս նվազ կաշկանդվածությամբ միջավայր, արդյունավետության ավելի մեծ հնարավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում