Պակիստանում դատարանը զինվորին դատապարտել է մահապատժի այն բանի համար, որ նա 3 ամիս առաջ գնդակահարել է անզեն պատանու:
Եվս 5 զինվորական ցմահ ազատազրկման են դատապարտվել:
Ինչպես հայտնում է BBC-ն` դեպքը տեղի էր ունեցել մայիսի 8-ին և պատահաբար նկարահանվել է մոտակայքում գտնվող օպերատորի կողմից:
Ժապավենի վրա երևում է, թե ինչպես է զինվորը կրակում 19-ամյա տղայի վրա: Նա ընկնում է և կորցնում գիտակցությունը: Հիվանդանոցում տուժածը մահանում է, քանի որ շատ մեծ քանակությամբ արյուն էր կորցրել:









































