Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչ է պատրաստվում Վրաստանի ուղղությամբ. Արևմուտքի նախազգուշացումը

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն Աբխազիան և Օսիան ճանաչեց 2008 թվականին, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Այդ պատերազմի վերաբերյալ գնահատականները և մոտեցումները տարբեր են: Ռուսական կողմը պնդում է, որ վրացական ագրեսիայից պաշտպանել է Օսիայի բնակչությանն ու իր խաղաղապահներին, իսկ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին պնդում է, որ Ռուսաստանը նախապես ծրագրել էր ագրեսիան, նախապես էվակուացրել էր Ցխինվալի բնակչությանը և կենտրոնացրել զորքը Ռոկի թունելի՝ Օսիայի մուտքի մոտ: Այստեղ իհարկե անտեղի է ներքաշվել ռուս-վրացական այդ բանավեճի մեջ, առավել ուշագրավ է այն, թե ինչո՞ւ է ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից կազմված եռյակն ու այլ եվրոպական երկրներ կոչ արել Ռուսաստանին վերանայել ճանաչումը: Առավել ևս, որ կոչի հեղինակները թերևս լավ են պատկերացնում, որ իրենց կոչով Ռուսաստանը որևէ կերպ չի գնա վերանայման, և, եթե կա այդպիսի որևէ տեսական հնարավորություն անգամ, ապա դրան հասնելու ճանապարհը բոլորովին իրենց կոչը չէ:

Ըստ այդմ, ինչո՞վ է պայմանավորված այդ կոչը, որն անկասկած հերթապահ չէ: Ինչու՞ է Արևմուտքը հիշել Աբխազիան և Հարավային Օսիան և արդյո՞ք այդ հիշատակումը ունի նախազգուշական միջոց, Վրաստանի ուղղությամբ ինչ-ինչ անցանկալի զարգացումների մասին տեղեկությունների առկայության պարագայում; Հատկանշական է մի բան, որ այդ կոչը հնչում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանը Ղարիբաշվիլիին դիտողություն էր արել Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափում ոչ ակտիվ լինելու համար, իհարկե արել էր դիվանագիտական լեզվով, նշելով, թե ակնկալում է ակտիվություն: Վրաստանը դեմ է արտահայտվում Կովկասում այսպես կոչված վեցի ձևաչափի թուրքական առաջարկին, որն այլ բան չէ, քան Արևմուտքը դուրս դնելու և Ռուսաստանի հետ Կովկասը ամբողջապես բաժանելու նախաձեռնություն: Հետևաբար, երբ Էրդողանը փաստացի մեղադրում է Վրաստանին ակտիվ չլինելու համար, դա ըստ էության մեղադրանք է «վեցի» տարբերակին ընդդիմանալու, այլ կերպ ասած Արևմևտքին դուրս թողնելու ռուս-թուրքական տարբերակին ընդդիմանալու համար: Այդ առնչությամբ, դեռևս 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ անգամներ կարծիք եմ հայտնել, որ Հայաստանի պարտությունից հետո հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը, որը մնում է այսպես ասած ռուս-թուրքական բաժանման չենթարկված առանցքային գոտին: Իսկ բաժանում այլ կերպ, քան պատերազմ, չի լինում: Արդյո՞ք դրա հնարավոր ռիսկերն են եվրաատլանտյան բեվեռի առաջատար երկրներին «հիշեցրել» Աբխազիայի և Օսիայի հարցը և այդ առնչությամբ «հուշել» Ռուսաստանին ինչ-որ բան զգուշացնելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում