Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վրեժի գոտեմարտ ընդդեմ Ռաշիդովի․ Հայ-ռուսական սկզբունքային դիմակայություն Տոկիոյում

Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում վաղը ելույթ կունենան պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Ազատ ոճային ըմբշամարտի 65 քաշային կարգում աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը 1/8-րդ եզրափակչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։ Մենամարտը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 06։30-ին։ Բռնցքամարտի 66 քաշայինների կիսաեզրափակչում էլ Հովհաննես Բաչկովը ժամը 09։32-ին կմենամարտի ամերիկացի աշխարհի փոխչեմպիոն Դևից Քեյշոնի հետ։ Ինչ կարելի է սպասել մեր երկու մարզիկներից։ Անդրադառնանք թերևս Վազգեն Թևանյանին, որը հենց մեկնարկում անց է կացնելու մեզ համար սկզբունքային գոտեմարտ։ Թևանյանն անցյալ տարվա հայկական սպորտի գլխավոր հայտնությունն էր։ 2020 թվականի դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Թևանյանն ուղղակի ֆանտաստիկ ելույթով նվաճեց ոսկե մեդալ։

Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության էր մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել էր բահրեյնցի Հաջի Մոհամեդ Ալիին 11։0։ Քառորդ եզրափակչում 10։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։ Եզրափակչում հայ ըմբիշը 9։1 հաշվով ջախջախել էր Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևին։ Թևանյանը աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում հաղթանակի էր հասել խոշոր՝ ջախջախիչ հաշիվներով, ինչը բացառիկ արդյունք է։ Օլիմպիական խաղերի ուղեգիր Թևանյանը նվաճել էր այս տարվա մարտին Բուդապեշտում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում։ Այստեղ Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 6։4 հաշվով առավելության էր հասել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևից: Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով ջախջախիչ հաղթանակի էր տարել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ: Նշված արդյունքները խոսում են այն մասին, որ Թևանյանի համար անհաղթահարելի մրցակիցներ չկան և մեր ըմբիշը ուժեղագուններից է այս քաշային կարգում։

Այո, Թևանյանին մեկնարկային գոտեմարտում բաժին է հասել բավական բարդ մրցակիցը, բայց ընդունենք նաև, որ օլիմպիադայում մեծ հաղթնակակի հասնելու համար պետք է բոլոր մրցակիցներից ակնհայտորեն ուժեղ լինել։ Ինչ է իրենից ներկայացնում Գաջիմուրադ Ռաշիդովը։ Վերջինս աշխարհի գործող չեմպիոն լինելուց զատ այս տարվա Ռուսաստանի չեմպիոնն է։ Ռաշիդովը մասնակցել էր նաև Սերբիայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությանը սակայն Թևանյանի հետ չէր հանդիպել։ Մասնավորապես, 1/8-րդ եզրափակչում Ռաշիդովը 0։4 հաշվով զիջել էր Հաջի Ալիւին և դուրս մնացել հետագա պայքարից։ Զիջել էր այն նույն Ալիևին, որին Թևանյանը Բուդապեշտում ջախջախել էր 9։0 հաշվով։ Մեկնարկային գոտեմարտում հաղթելու դեպքում Թևանյանը լուրջ հայտ կներկայացնի օլիմպիական մեդալի համար պայքարելու։ Թևանյան-Ռաշիդով դիմակայությանը հաղթողը քառորդ եզրափակչում մրցելու է Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ: Չմոռանանք, որ Արթուր Ալեքսանյանը նախօերին եզրափակիչ՝ սկանդալային գոտեմարտում զիջել էր ռուսաստանցի Մուսա Եվլոևին, որից հետո հայտարարել էր․ «Պետք է Ռուսսաստանից հաղթելու համար»։ Ալեքսանյան-Եվլոև գոտեմարտից հետո ըմբշամարտում հայ-ռուսական դիմակայությունը միանգամայն այլ կարևորություն է ստացել։

Թևանյանը պետք է անի հնարավորինը Ալեքսանյանի նկատմամբ իրականացված մրցավարական անարդարությանը վրեժխնդիր լինելու համար։ Ուշագրավ է, որ Թևանյանի դեմ ևս Ռուսաստանի կողմից կրկին գոտեմարտելու է ոչ ռուս ըմբիշ։ Գաջիմուրադ Ռաշիդովը ազգությամբ դաղստանցի է։ Մուսա Եվլոևը, որը մրցավարների օգնությամբ հաղթել էր Ալեքսանյանին՝ ազգությամբ ինգուշ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում