Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը, առաջին հանդիպումը: Երեկոյան տեղի է ունենալոըւ Ռայիսիի պաշտոնամուտի արարողությունը: Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ ևը ռեգիոնալ նշանակության հարցեր, անդրադառննալով նաև Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության նախագահի հեռանկարին: Հայ-իրանական բարձր մակարդակի շփումները անշուշտ կարևոր են միշտ, սակայն հարկ է նկատել, որ խոշոր հաշվով Փաշինյան-Ռայիսի հանդիպումը ըստ էության ճանաչողական հանդիպում է, ըստ այդմ պետք չէ դրա առնչությամբ ունենալ քաղաքական առանցքային բովանդակության ակնկալիք:
Վերջին հաշվով, աշխատանքային այցը Ռայիսիի պաշտոնամուտի արարողության հրավերի առիթով է, ըստ այդմ ավելի շոււտ հայ-իրանական հարաբերության երկկողմ ու ռեգիոնալ օրակարգը ընդլայնելու Հայաստանի պատրաստակամության վկայություն: Այդ իմաստով, գուցե առավել նշանակալի ու կարևոր է լինելու այն, թե ե՞րբ տեղի կունենա Իրանի նախագահի Հայաստան այցը և Փաշինյան-Ռայիսի արդեն երևանյան հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը հղել է հրավերը և այն ընդունվել է: Այցի ժամկետները թերևս կվկայեն հայ-իրանական հարաբերության հեռանկարի և զարգացման դինամիկայի հարցում փոխադարձ շահագրգռության և առարկայականության մասին: Անկասկած է, որ Երևանն ու Թեհրանը հետպատերազմյան ռեգիոնում ունեն թե ընդհանուր հետաքրքրություններ ու շահեր, թե ընդհանուր որոշակի մարտահրավերներ: Միևնույն ժամանակ նույնքան ակնառու է սակայն, որ այստեղ կան էական տարբերակվածություն: Տարբերակվածություն այն իմաստով, որ Թեհրանը նույնքան աշխատանքային և գործակցային հետաքրքրվածություն ունի նաև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ, այն դեպքում, երբ Հայաստանն այդ առումով գտնվում է այդ երկրների ագրեսիվ քաղաքականության թիրախում: Նրբերանգները իսկապես շատ են և հայ-իրանական հարաբերության վերակառուցումը նոր իրավիճակին համարժեք տրամաբանությամբ, անկասկած բավականին տարողունակ ու բարդ աշխատանք է:
Միաժամանակ, հույժ կարևոր, մասնավորապես թե երկկողմ, թե ռեգիոնալ տրամաբանության համատեքստում:Այդ իմաստով թերևս կարևոր կլինի, առնվազն խորհրդանշական-ուղերձային տրամաբանության առումով, որ վարչապետի պաշտոնում վերանշանակումից հետո մյուս այցը լինի Վրաստան, այդպիսով ռեգիոնալ նոր իրավիճակում ուրվագծելով Իրան-Հայաստան-Վրաստան օրակարգի արդիականությունը:







































