Նիգերիայի Կադունա նահանգում մեկ գիշերվա ընթացքում առնվազն 68 մարդ է զոհվել անհայտ զինված մարդկանց հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Post-ը։
Զինված մարդիկ երեքշաբթի գիշերը հարձակվել են չորս գյուղի վրա։ Նրանք սպանել են 68 մարդու, այրել 63 տուն և ոչնչացրել 68 հեկտար գյուղատնտեսական հողեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիգերիայում գրոհայինները հարձակվել էին հինգ գյուղերի վրա, տասնյակ մարդիկ էին սպանվել։










































