ՀՀ նախագահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։