Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 3.40-ին ադրբեջանական զինուժը գրոհ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, փորձելով իրականացնել առաջխաղացում և զբաղեցնել նպաստավոր դիրքեր: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում հայկական զինուժը հետ է շպրտել հակառակորդին, պատճառելով կորուստներ: Ցավոք, կորուստ ունի նաև հայկական կողմը՝ 3 զոհ և 4 վիրավոր:
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է Վարդենիս, տեղում ծանոթանալու իրավիճակին: