Friday, 24 07 2026
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև

ՄԱԿ ԱԽ. հարցեր և քայլեր դիմելուց առաջ

Սահմանային հերթական ադրբեջանական սադրանքն ու միջադեպը հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակում վերստին ուժգնացրին հարցը, թե ինչո՞ւ մայիսից  ի վեր սրված սահմանային գործընթացում Հայաստանը չի դիմում ՄԱԿ ԱԽ, հատկապես, եթե Ֆրանսիան առաջարկել է այդ տարբերակը: Հարցադրումը թվում է միանգամայն տեղին և կարևոր: Միևնույն ժամանակ, հայաստանյան շրջանակում կա մի համոզում, կամ գոնե դրա տպավորությունը, որ ՄԱԿ ԱԽ ուղղված Հայաստանի դիմումը անվերապահորեն բերելու է ցանկալի արդյունքի և իրավիճակի հանգուցալուծման կոնկրետ գործիքակազմի կիրառման:

Անշուշտ, դիվանագիտական որևէ քայլի պարագայում չի կարող լինել նաև հակառակ համոզման անհրաժեշտ հիմք: Ասել կուզի, որևէ քայլ անելիս կամ մշակելիս պետք չէ սպասել բացարձակ կամ անբեկանելի հաջողության համոզվածության հիմքի: Խնդիրը շատ ավելի ռացիոնալ տիրույթում է: ՄԱԿ ԱԽ Հայաստանի դիմումը պետք է նախապատրաստվի այնպես, որ դրա քննության քաղաքական հողը թույլ տա Հայաստանին ունենալ նախընտրելի սցենարի հնարավորինս բարձր հավանականությունը, և 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ՄԱԿ ԱԽ հայտնի նիստի սցենարի կրկնության հնարավորինս ցածր հավանականություն: Այդ իսկ պատճառով, թերևս ավելի կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք Երևանը մայիսից ի վեր ինտենսիվ աշխատում է ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների հետ, որպեսզի քաղաքական հողի առումով պատրաստվի Հայաստանի դիմումը: Հատկապես նկատի ունենալով այդ երկրների մեծ մասի հարաբերությունը Թուրքիայի հետ, ընդհանուր ծրագրերը, որոնք անկասկած դառնալու են Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գործիքակազմի մաս, երբ հարցը տեղափոխվի ՄԱԿ ԱԽ:

Միաժամանակ, գուցե ոչ պոպուլյար հարց է, բայց, արդյո՞ք ՄԱԿ ԱԽ արագ դիմումը՝ առանց այդ քաղաքական բավարար հողի նախապատրաստման, չի դառնա ծուղակ հենց Հայաստանի համար: Եվ արդյո՞ք չի փորձի Հայաստանը հնարավորինս արագ այդ ծուղակ մղի Բաքուն, հենց սադրանքներով: Ընդ որում, արժե դիտարկել գուցե և այն, որ դրան այդքան էլ տհաճությամբ չի սպասի նաև Ռուսաստանը, որի համար Հայաստանի դիմումի անցանկալի ընթացքը և ոչ բավարար արդյունքը կարող է լինել լավ առիթ եռակողմ ձևաչափի համար պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» իմաստով, Հայաստանին «մեղադրելով» անհամբերության, հարցը ՄԱԿ ԱԽ տանելու համար: Այդպիսով ակնառու է, որ ՄԱԿ ԱԽ դիմելու առնչությամբ եղած հարցերի շրջանակը բավականին մեծ է քան լոկ՝ «երբ ենք դիմում» կամ «ում ենք սպասում» հարցաշարը: Դա նշանակում  արդյոք, որ չպետք է դիմել ՄԱԿ ԱԽ: Երբ չի հնչում «դիմել, անհապաղ» կոչ, դա ամենևին չի նշանակում, որ մյուս տարբերակը «երբեք չդիմելն» է: Քաղաքականությունը սովորաբար ավելի բազմաշերտ երևույթ է և շահում են նրանք, որոնք խնդիրները դիտարկում են հենց այդ, այլ ոչ թե «դիմել-չդիմել» կամ «մահ կամ ազատություն» դիլեմաներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում