ՌԴ նախագահ, Ռուսաստանի Դաշնության ԶՈւ գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը կիրակի ընդունում է Նևա գետում անցկացվող Ռազմածովային ուժերի գլխավոր շքերթը, գրում է ТАСС-ը։
Երկրի հիմնական ռազմածովային շքերթին կմասնակցեն 4 հազար զինծառայողներ, ավելի քան 50 նավեր, մոտորանավներ ու սուզանավեր, ինչպես նաև ծովային ավիացիայի 48 ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Զոորահանդեսին առաջին անգամ կմասնակցի «Բորեյ-Ա» նախագծի «Կնյազ Վլադիմիր» ռազմավարական նշանակության ռազմական սուզանավը:
Երկրի ղեկավարն այսօր վաղ առավոտյան մոտորանավով շրջայց է կատարել ռազմանավերի շքերթային գծի մերձակայքով և ողջունել դրանց անձնակազմերին:
Գլխավոր ռազմածովային շքերթը Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում նշվում է Ռազմածովային ուժերի օրը, որն այս տարի հուլիսի 25-ին է ընկել: Տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը: Այս տարի լրանում է ռուսական նավատորմի 325-ամյակը: