Thursday, 23 07 2026
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը

Տոկիո-2020․ Տպավորիչ հաղթանակով ենք մեկնարկում նաև բռնցքամարտում

Տոկիոյում ընթացող 32-րդ Օլիմպիական խաղերում այսօր մրցասպարեզ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչներ։ Բռնցքամարտում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ 1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։

Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: Նշենք, որ Բաչկովը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարն է և դասվում է օլիմպիական մեդալների հավակնորդների շարքում։ Հրաձգության պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլիմիրա Կարապետյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի որակավորման փուլի արգելքը: 10 մետր ատրճանակ ձևում Կարապետյանը զբաղեցրեց 18-րդ տեղը և հավաքեց 573 միավոր: Նշենք, որ սա բավական բարձր արդյունք է Կարապետյանի համար։ Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից Վիտալինա Բատսարաշվիլին, երկրորդ տեղում Բելառուսից Անտուանետա Կոստադինովան, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Չինաստանից Ռանհին Զիանգը: Հիշեցնենք, երեկ մարմնամարզության հենացատկի մրցումներում Արթուր Դավթյանը որակավորման փուլում ցույց տալով առաջին արդյունքը դուրս էր եկել եզրափակիչ։

Մեդալների համար Դավթյանը կպայքարի օգոստոսի 2-ին։ Ինչևէ, վաղը մեր մարզիկների մրցասպարեզ դուրս կգա բռնքցամարտիկ 52 կգ Կորյուն Սողոմոնյանը։ Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին: Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է: Թե Կարապետյանից, թե Սողոմոնյանից սպասելիքները մեծ են և նրանցից ևս մեդալային հույսեր ունենք։ Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից: Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում հաղթանակ տարավ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանի օլիմպիական հավաքականը։ Խաչանովը մրցակիցն էր ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկան:

1ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երեք սեթերում առավելության հասավ 6:3, 1:6, 2:6 հաշվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում