Wednesday, 15 07 2026
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

Նախարարի ասածն ուտոպիա է. որտեղ են այդ հսկայական հնարավորությունները, այդ դեպքում ինչու են մարդիկ հեռանում

Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում էր արել՝ նշելով, որ 2021-ի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը. «2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,-նշել էր նախարարը:  Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հետ:

«Մենք որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում ընթացող իրադարձություններին, ուզում ենք, որ այնտեղ բոլոր հարցերը լուծվեն: Իսկ Էկոնոմիկայի նախարարի ասածն ուտոպիա է: Նա կարող է գեղեցիկ, հրաշալի բաներ ասել, բայց շատ դժվար է դրան հավատալը: Եթե իսկապես այդպիսի հնարավորություններ կան, հայերը պարտավոր են վերադառնալ հայրենիք: Պետք է հասկանալ, թե այդ աշխատատեղերը որտեղ են, որքան է աշխատավարձը, և մարդիկ կգան: Հայաստանում շատ մեծ տոկոս են կազմում գործազուրկները: Հայաստանի շատ մարզերում մարդիկ հավաքել են ճամպրուկները, որ հեռանան, քանի որ աշխատանք չունեն: Գուցե իսկապես կան այդպիսի ծրագրեր, աշխատատեղեր, սակայն մարդիկ տեղեկացված չեն դրանց մասին: Ես կողմ եմ, որ Հայաստանում իրականում լինեն այդպիսի ծրագրեր, այդպիսի հնարավորություններ, որ մարդիկ չհեռանան»,-ասաց նա:

Արամ Խաչատրյանի խոսքով, վիճակագրության տվյալներով այս տարի արդեն Հայաստանից  հեռացել է 140 հազար մարդ, բացասական բալանսը կես տարվա համար կազմում է մոտ 80 հազար մարդ: «Դրանք այն մարդիկ են, որոնք անվերադարձ լքել են Հայաստանը: Շատերը հեռանում են ընտանիքներով: Նրանց մեծ մասը գնում է արտերկիր աշխատանք գտնելու, որ կարողանա պահել իր ընտանիքը: Պատերազմը դադարելուց հետո Հայաստանում շատ վատ իրավիճակ է ստեղծվել, հետևաբար Էկոնոմիկայի նախարարը պարզապես վարդագույն ակնոցներով է ներկայացնում իրականությունը: Պարզապես չկա որևէ ծրագիր, որպեսզի մարդիկ վերադառնան:

Օրինակ, իմ հարազատները ապրում են Աբովյանում, Սևանում, այնտեղ ընդհանրապես աշխատանք չկա: Նրանք Սևանից ամեն օր հասնում են Երևան, որպեսզի կոպեկներ աշխատեն: Ես չգիտեմ, թե որտեղ են այդ հսկայական հնարավորություններն ու թափուր տեղերը:

Նույն վիճակն է նաև Ռուսաստանում, երբ շատերը տարբեր ռեգիոններից գալիս են Մոսկվա, Պետերբուրգ, Կրասնոդար այլ մեծ քաղաքներ, որպեսզի փող վաստակեն:

Ես չեմ հավատում նախարարի խոսքերին, դրանք պոպուլիստական հայտարարություններ են: Շատերը հիասթափվել են տնտեսական այնքաղաքականությամբ, որը իրականացնում են Հայաստանի իշխանությունները: Աստված տա, սխալվեմ»,-հայտարարեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում