Չինաստանի Հենան նահանգում ռեկորդային անձրևները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղի, տարերքի զոհ է դարձել առնվազն 18 մարդ, 7 մարդ անհետ կորել է, հաղորդում է South China Morning Post-ը:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են 25 զոհվածների մասին: Ավելի քան 200 000 մարդ ջրհեղեղի պատճառով ստիպված է եղել լքել տները: Չժենչժոու քաղաքում մետրոն հեղեղվել է, արգելափակված ուղևորներին դուրս են բերել փրկարարները: Քաղաքային էլեկտրագնացքները նույնպես դադարեցրել են գործունեությունը:
40 ժամով արգելափակվել է դեպի Լոյան քաղաք գնացքը: Մոտ 900 ուղևոր ստիպված են եղել գնացքի ներսում սպասել փրկարարների օգնությանը:
Նաև հորդառատ անձրևի պատճառով փլուզվել է Գոցզյանցզու ջրամբարի արգելապատնեշը: