Thursday, 02 07 2026
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է

Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է հրապարակային սակարկություններ: Գլխավորելով հրապարակային սակարկությունները՝ նա կազմակերպել և օրենսդրության պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որով հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարվել է վերջինիս, կնքվել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն:

Դրանից մեկ ամիս անց վերջինս, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.260.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:

Դրա հետևանքով ծանր վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.260.000 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

Նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին 16․07․2021 թվականին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում