Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի. առաջիկայում նոր պեղումներ են նախատեսվում

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշի բերդ կոչվող ամրոցում 2020-ին իրականացված պեղումների արդյունքում խեցեղեն, թաղումներ, արձանագրություններ, հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավախմբի ղեկավար, հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասաց, որ և՛ 2020-ին, և՛ 2021-ին պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

«Նախորդ տարի հիմնականում աշխատել ենք երկու հատվածում՝ միջնաբերդում՝ գագաթին և ստորին բերդում՝ եկեղեցու շրջակայքում: Տարածքում մասնակի պեղումներ են կատարվել 1988-1990-ական թվականներին, բայց հետո դադարեցվել են: 2020-ին արդեն լայնամասշտաբ պեղումներ սկսեցինք, որոնք ամբողջությամբ ավարտին ենք հասցրել եկեղեցու մոտ: Պեղումները վերսկսելու ենք մի քանի օրից»,-պատմեց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ ամրոցի հիմնադրման թիվը ստույգ չէ, քանի որ պատմիչներն այն չեն հայտնել, բայց առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում: «2020-ի պեղումների ընթացքում խեցեղեն, տապանաքարեր, հնագիտական այլ նյութեր ենք հայտնաբերել»,- նշեց հնագետը:

Ալեքսանյանի փոխանցմամբ, պեղել են միջնաբերդի շերտերը: «Մոտ երկու մետր իջել ենք և էլի իջնում ենք: Ինչքան խորանում է, այնքան շերտերը հնանում են և ամրոցի ավելի վաղ շրջանին բնորոշ նյութեր ենք պեղում, իր գոյությանը վերաբերող ճարտարապետական կառույցներ, օժանդակ շինություն ենք գտել: Բացել ենք տնտեսական հատված, որտեղ մեծ թվով թաղումներ, ավազանի հատվածներ կային, խեցեղեն: Դա թույլ է տալիս ենթադրել, որ հենց տնտեսական հատվածի հետ գործ ունեինք: Շատ հետաքրքիր, արդյունավետ աշխատանք ենք կատարել և ավարտին ենք հասցրել եկեղեցու հատվածի պեղումները, որտեղ բացվել են նոր տապանաքարեր, օժանդակ տնտեսական հատվածներ, քարեր: Ավաղ, պեղումներն ընդհատվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով»,- շեշտեց արշավախմբի ղեկավարը:

Այս տարի ցանկանում են եկեղեցու մուտքը բացել, հասկանալ, թե որ հատվածում է այն:

Ալեքսանյանը վստահեցրեց, որ Տավուշի բերդը զբոսաշրջային առումով կարող է հետաքրքրել մարդկանց: Հենց այդ նպատակով էլ նախորդ տարի մեկնարկել են պեղումները:

«Պեղումների նպատակը տարածաշրջանի համար զարգացման հեռանկարային ծրագրեր մշակելն է, և այդ տեսանկյունից ամրոցը կարևոր գործոն է: Այն մոնումենտալ կառույց է, քաղաքի բոլոր կողմերից երևում է, քանի որ բարձր ժայռի վրա է: Պատերը պահպանվել են, և այն շատ գրավիչ է, հետաքրքիր: Պեղումների ընթացքում անգամ մարդկանց մեծ հոսք էր գալիս. և՛ տեղացիներ էին, և՛ հետաքրքրասերներ Երևանից»,- հայտնեց հնագետը:

Հնարավոր է՝ պեղումների նոր փուլն սկսելիս համագործակցեն սփյուռքի կազմակերպությունների հետ, ներգրավեն հայ մասնագետների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում