Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչ է ակնկալում Վաշինգտոնը Երևանից. Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան կարևոր է համարել Հայաստանում ազատ ընտրության անցկացումն ու շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ, հայտնելով ԱՄՆ աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների հետագա ընթացքի համար:

Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում բնականաբար քննարկվել է նաև ռեգիոնալ իրավիճակն ու արցախյան հարցը: Էնթոնի Բլինքենը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը վերականգնելու անհրաժեշտության մասին, արձանագրելով դրա համար հստակ օրակարգի սահմանման կարևորությունը: «Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում», նշվում է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում: Այստեղ ուշադրության է արժանի «հստակ օրակարգի մշակման» մասին դիտարկումը: Ի՞նչ նկատի ունի ԱՄՆ պետքարտուղարը «հստակ օրակարգ» ասելով, և արդյո՞ք այստեղ ԱՄՆ որոշակի ակնկալիքներ ունի Հայաստանից, և ի՞նչ ակնկալիքների մասին կարող է լինել խոսքը:

Նահանգները ակնարկում է Հայաստանին, որ պետք է հստակեցնել Արցախի հարցում դիրքորոշումներն ու հայկական օրակա՞րգը, հայկական առաջնահերթություններն ու շահերը, այդպիսով օգնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումով շահագրգռություն հայտնող Վաշինգտոնին և Փարիզին, թե՞ ԱՄՆ Հայաստանից ակնկալում է համաձայնություն օրակարգի առնչությամբ Ադրբեջանի որոշակի հարցադրումների: Այստեղ բնականաբար առաջնային պլան է գալիս «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն անընդհատ պնդում է Բաքուն, անկասկած հղում անելով բանակցային պատմությանը և կարգավորման տարբեր էտապներում այդ հարցի քննարկմանը: Ավելին, հայտնի է, որ այդ հարցը քննարկվել է օրինակ ամերիկյան նախաձեռնությամբ Քի Վեսթի տարբերակում, որը գրեթե համաձայնեցված էր Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև, սակայն տապալվեց Ալիևի Բաքու վերադարձից և մտափոխվելուց հետո: Արդյո՞ք Բաքուն համաձայն է Մինսկի խմբի շրջանակում գործընթաց վերսկսելուն, պայմանով, որ «հստակ օրակարգը» ներառի «միջանցքի» հարցը, թե՞ այդպիսի տրամաբանությամբ Բաքվին շահագրգռելու հնարավորություն է դիտարկում ԱՄՆ-ը: Համենայնդեպս, «հստակ օրակարգ մշակելու» մասին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը վկայում է, որ Վաշինգտոնը կողմերի հետ քննարկում է կոնկրետ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում