Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 862 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 619 մարդ, ևս 11-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 35 117 թեստ։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 379 673 դեպք: Այստեղից ապաքինվել է 360 558 մարդ, մահացել՝ 5 479-ը։
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 310 332 մարդ, օրեկան՝ 6 444: