Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հավասարակշռի բոլորի շահերը տարածաշրջանում։ Ասում է՝ մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում գերտերությունների շահերը բախվեն։ Հարցին, թե ստացվո՞ւմ է, պատասխանում է՝ առայժմ այո։ Անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2,6 միլիարդ եվրո աջակցությանը, Եղոյանը նշում է՝ սա իրենց կառավարության և իրենց վարած քաղաքականության արդյունքն է։