Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում։
Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: Ամբողջ որոշման հղումը՝ այստեղ: