Դատախազությունը պարզել է, որ վերջին ժամանակահատվածում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի մի շարք դեպքեր ուղիղ առնչություն ունեն Հայաստանի ու Արցախի դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ: Ի՞նչ պետք է անել կանխարգելելու այս ցավոտ նաև ողբերգական երևույթը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի հետ: