Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքել է այն փաստը, թե Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին ադրբեջանական ժողովրդի ու ադրբեջանական ղեկավարության հասցեին սպառնալից հայտարարություն է հնչեցրել։
Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշված է. «Դեսպանատունն ամբողջությամբ հերքում է գեներալ Ֆիրուզաբադիի հայտարարության փաստը։ Նա այդպիսի հայտարարություն չի արել»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը իրանական կողմին զգուշացրել է չմիջամտել հարևան երկրի ներքին գործերին և բողոքի նոտա է հղել նրան։









































