Tuesday, 30 06 2026
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը

Սահմանային իրավիճակը կհանգուցալուծվի սահմանագծման և սահմանազատման դեպքում. փորձագետներն ամփոփում են Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ և ռուսաստանցի փորձագետները չեն բացառում, որ ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում կկայունացնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանային գոտում առաջացած պայթյունավտանգ իրավիճակը, սակայն խնդիրը, նրանց կարծիքով, սկզբունքորեն կլուծվի միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնության հասնեն սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ: Ընդ որում, շատերը համոզված են, որ այս գործընթացում որոշիչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ առանց Ռուսաստանի միջնորդական առաքելության այս խնդիրը 100 անգամ ավելի դժվար կլինի լուծել:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է, երբ կարծում է, որ այս խնդիրների լուծումը պետք է պատվիրակել Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով նրան անաչառ, արդար դատավորի դեր խաղալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1921 թ. սկսած՝ Մոսկվան անկրկնելի, անհամեմատելի դերակատարություն ունի բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վարչական, իսկ այժմ արդեն պետական սահմանները գծելիս», – ասաց Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ իր փորձն ու զգացողությունը, իբրև ՀՀ պետականությանը ծառայած և պետականության ամրապնդման համար աշխատած մարդու, իրեն ասում է, որ բացի Ռուսաստանից՝ այդ դերը ոչ ոք չի ստանձնելու:

«Ոչ ոք պատրաստ չէ և չի էլ ուզենա միջնորդ լինել այս ծանր, դժվարին և մեծապես նաև անշնորհակալ գործում: Եվ Ռուսաստանը սա անում է միայն մի բանի պատճառով՝ նա չի ուզում Անդրկովկասում ունենալ մի նոր, չմարած, մեծ կոնֆլիկտի օջախ: Ես հավատում եմ՝ Ռուսաստանի առաքելությունը Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու գործում անփոխարինելի է», – նշեց վերլուծաբանը:

Թե ի՞նչ առաջընթաց կլինի սահմանային խնդիրների լուծման, տարածաշրջանում կայունության հաստատման և հայ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու հարցում Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը դժվարանում է ասել: Ամեն դեպքում փորձագետը համոզված է, որ առանց սահմանագծման և սահմանազատման խնդիրը չի կարող լուծվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ռուսաստանցի փորձագետը նշեց՝ Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ վերջին պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքների և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները ճշգրտված չեն, և ամեն կերպ փորձում է առաջ գալ սահմանի այս կամ այն հատվածում: Ընդ որում, ինչպես ռուսաստանցի փորձագետն է շեշտում՝ հարցը զգալի առումով քաղաքական է, քանի որ այն կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:

«Այսօր սա սկզբունքային հարց է Հայաստանի համար, բայց քանի դեռ սահմանները ճշգրտված չեն՝ Ադրբեջանին որևէ պահանջ կամ բողոք ներկայացնելը շատ դժվար է: Երբ ստորագրվի համաձայնագիր սահմանագծման և սահմանազատման մասին՝ այդ ժամանակ արդեն կարելի է սահմանապահ զորքեր տեղակայել, այդ թվում՝ հրավիրել ռուսաստանյան սահմանապահներին և պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, եթե ադրբեջանական կողմը խախտում է սահմանը: Եվ կարծում եմ, որ առանց Ռուսաստանի մասնակցության սահմանների դելիմիտացիան իրականացնելը պարզապես անհնար է: Եվ հետո, եթե Ռուսաստանը իր սահմանապահներին է տեղակայում Հայաստանի սահմանին, ապա, այո, նա դառնում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը տվյալ հատվածում», – նշեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերին, այլև 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին: Նիկոլ Փաշինյանն ասել է, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Վարչապետի պաշտոնակատարը ավելացրել է, որ իրավիճակը անկայուն է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:

«Ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը», – ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հանդիպման նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայվել են ռուսաստանյան սահմանապահներ, և այժմ առարկայական քննարկումներ են ընթանում նրանց ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստինհանդես էր եկել բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանը: Նա առաջարկել էր հետ «հայելային եղանակով» հետ քաշել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում