Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ

Խծաբերդում նրանք ունենալով բավական զինամթերք, հաստատ չեն ունեցել այն կամային որակները, որ կարողանային 1-2 ժամ իրենց դիրքը պահել

Արդեն քանի օր է՝ հանրության շրջանում քննարկվում է Խծաբերդում 62 զինծառայողների գերեվարման թեման, թե այդ ինչպես է ստացվել, որ 62 հոգուն ադրբեջանցիներն այդքան հեշտ գերի են վերցրել:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայրենադարձված ռազմագերիներից մեկը՝ Սիսակ Ենգոյանը, որը գերեվարվել էր դեկտեմբերի 13-ին Խծաբերդում, այնտեղ գտնվող Շիրակի մարզից ՄՈԲ-ի տղաների հետ՝ «Իրավունք»-ին պատմել է իր գերի ընկնելու հանգամանքները. «Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից: Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը` Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր` Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց: Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը»:

Ռազմագերին նաև նշել է, որ իրենք սպասել են հրամանատարին, հետո, երբ զանգել, ասել է, որ վերջ, պատերազմն ավարտվել է, իրենք արդեն ի վիճակի չեն եղել դուրս գալ:

Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տղաները դեկտեմբերի 13-ին են գերեվարվել, բայց ինքը՝ որպես համայնքի ղեկավար, մանրամասներին տեղյակ չի եղել, քանի որ Խծաբերդում բանակն էր նստած:

«Մենք չենք իմացել՝ ինչ է կատարվում, մեր տղերքն այդ ժամանակ բոլորը դրսում էին, քանի որ բանակն էր կանգնած: Ստույգ բաներ չեն ասում: Դա մենակ բանակը կիմանա: Կարող եմ ասել, որ այդ ժամանակ այդտեղ բնակիչներ չկային, մինչև ամսի 30-ը ընդամենը ՄՈԲ-ի տղերքն էին տարբեր տեղերից՝ Ղարաբաղից, մեկ գյուղից: Դրանից հետո բանակը եկել է, որից հետո մենք էէլ տեղեկություններ չունենք»,-ասաց Ալեքսանդր Ավանեսյանը: Համայնքի երբեմնի ղեկավարը նշեց, որ Խծաբերդի 125 շունչ ունեցող համայնքի կեսն Արցախում է, կեսը՝ Հայաստանում: Ասաց, որ տան խնդիր ունեն, եթե տան խնդիրը լուծվի, կվերադառնան:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինքը տեղեկություն ունեցել է դեկտեմբերին, երբ հայտնի է դարձել գերեվարման փաստը.«Ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, պատերազմի ընթացքում գտնվել եմ Քաշաթաղի շրջանի հարավային թևում և անցել եմ այդ ճանապարհը: Ես հասկանում եմ և համեմատության մեջ եմ դնում օրինակ, Ռոբերտ Աբաջյանի՝ դիրք պահելու վճռականությունը, կամային որակները Խծաբերդում գերի ընկած տղաների հետ, ես տեսնում եմ, որ նրանք, ունենալով բավական զինամթերք, հաստատ չեն ունեցել այն կամային որակները, որ կարողանային 1-2 ժամ իրենց դիրքը պահել: Մանրամասներին շատ ավելի խորությամբ, երևի թե տեղյակ կլինեն պատկան մարմինները»,-ասաց պատգամավորը՝ ակնարկելով, որ նրանք մարտական առաջադրանքը չեն կատարել:

Նա նաև նշեց, որ գերիների թեման բավականին նուրբ թեմա է, հասարակությունում բաժանարար գծեր են գծվում, անհասկանալի խոսակցություններ են դրվել շրջանառության մեջ, ինչն այս պահին լրացուցիչ կսրի իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում