Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ժիրինովսկին հիմա վարկաբեկված է, Պրիլեպինը թարմ քարոզիչ է ու նրան է տրված ասել Պուտինի ու ԿԳԲ-ի ծրագիրը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է ռուս հասարակական գործիչ, գրող Զախար Պրիլեպինի հայտարարությունները: Դեսպանության տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Մեզ զարմացրել են Զախար Պրիլեպինի` «բնակության վայր ընտրելու հարցում հայերի նախասիրությունների մասին» գիտելիքները: Հազարավոր տարիներ Հայաստանը պաշտպանել է իր գոյության իրավունքը, և շատ են եղել ողբերգական էջեր, երբ այն եղել է թշնամիներով շրջապատված՝ ապավինելով միայն սեփական ուժերին: Միակ բանը, որի մասին մեր ժողովուրդը երազում է՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար»:

Պրիլեպինը, հիշեցնենք,  Հայաստանի մասին  այսպիսի մեկնաբանություն էր գրել. «Նայում եմ Հայաստանին (որը մեզ ցույց չեն տալիս հեռուստացույցով, բայց իզուր, ուկրաինական օրինակից վատը չէ) և հիշում եմ վերջերս տեղի ունեցած պատերազմի օրերին ռուսաստանցի հայերի հավաքական կոչերը. «Պուտին, զորքեր մտցրու, այլապես դա կլինի չլսված, չտեսնված դավաճանություն, որը հայ ժողովուրդը քեզ երբեք չի ների»: Կարճ ասած, ընկեր Պուտին, երախտապարտ ենք, որ զորքեր չմտցրեցիր: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Որոշ Ժամանակ անց այն կապրի Թուրքիայում, բայց անհնար է արգելել ցանկանալ: Ռուս զինվորի ոչ մի կյանք պետք չէ կորցնել դրա համար: Յուրաքանչյուրը իր համար է ընտրություն կատարում»:

Նշենք, որ Պրիլեպինը Կրեմլի նոր ֆավորիտն է, նրա «հատկապես կեղտոտ հարցերով խոսնակը», որին կցվել է Արդար Ռուսաստան կուսակցությունը Պետդումա անցկացնելու համար:

Հայաստանի Եվրոպական կուսկցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Պրիլեպինի հայտարարությունը նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանում արդեն որոշումն ընդունված է՝ ռուսական բանակը դուրս է գալու Հայաստանից, ու հիմա իրենք սկսել են նախապատրաստել հողը․«Բնականաբար ամեն ինչում պետք է մեղադրեն ինչ-որ մեկին՝ արդարանալու համար։ Բացարձակապես նույն մեխանիզմը գործում էր պատերազմից առաջ ու պատերազմի սկզբի շրջանում։ Ռուս քարոզիչները՝ նույն Պրիլեպինը, Շևչենկոն, Սիմոնյանը․․ մնացած հայկական ու ոչ հայկական ազգանուններով Կրեմլի քարոզիչները համոզում էին  իրենց ազգաբնակչությանը, որ այդ ամենը պատիժ է Փաշինյանի ոչ լոյալ, ոչ ռուսամետ քաղաքականության համար։ Կարծես թե ռուսական քաղաքականությունը կարկանդակ է, որը տրվում է չարաճճի երեխաներին՝ իրենց վարքի համար։ Մենք գիտենք, որ կայսրությունների քաղաքականությունը մի քիչ ավելի բարդ է կառուցված և չարաճճիությունը կամ բարեպաշտություն ու  ռուսամետությունը երրորդական կամ չորրորդական դեր է խաղում։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Չեչնիային աչքի լույսի նման է պահում ու տարեկան մեկ միլիարդ դոլար նվիրում՝ միայն թե Չեչնիան չըմբոստանա։Այսինքն՝ տվյալ դեպքում մենք գործ ունենք քարոզչական նախապատրաստության հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանի դիտարկմամբ՝ դրանից առաջ  ն լուրջ քարոզչական նախապատրաստություն էր գնում, որպեսզի հետո հասարակությունը մեղադրի մեզ․«Ընդ որում՝ մեղադրում են մեզ նրա համար, որ մենք պարզապես ուզում ենք պետություն լինել՝ ինչպես որ կոչվում են։ Պրիլեպինը տվյալ դեպքում ընդամենը բարձրաձայնում է Կրեմլի մտադրությունները՝ ինչպես նախկինում անում էր Ժիրինովսկին։ Ժիրինովսկին հիմա հնացել է, վարկաբեկված է, Պրիլեպինը թարմ քարոզիչ է ու նրան է տրված ասել Պուտինի ու ԿԳԲ-ի հերթական ծրագիրը։ Մենք այս ամենից պետք է մեկ եզրակացություն անենք՝ Ռուսաստանի հեռանալը Հայաստանից արդեն կանխորոշված է, ընդ որում՝ կախված չէ մեզնից։ Խնդիրները տնտեսական են, աշխարհաքաղաքական։ Ռուսաստանը գտնվում է կոլափսի շեմին՝ քաղաքական, տնտեսական ու ռազմաքաղաքական։ Նման դեպքերում նրանք կկրճատեն իրենց ամենամեծ ծախսերը՝ ռազմական ծախսերը։ Ելքը մեկն է՝ օր առաջ փոխել ռազմաքաղաքական դաշինքը և պաշտպանության ու համագործակցության համար դիմել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին»։

Տիգրան Խզմալյանը կարծում է՝ Փաշինյանը տարիներ շարունակ ամեն ինչ արել է  Ռուսաստանին հաճոյանալու համար, այդ թվում նաև Սիրիա զորք է ուղարկել․«Առաջին իսկ օրը հայտարարեց, որ չի փոխելու Ռուսաստանի հետ դաշնակցային ձևաչափը։ Ոչ մի բան հակասական չի արվել։ Ռուսաստանին հարմար էր այդպես ներկայացնել։ Բայց հիմա իրենք հասկացան, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դեմ ընդունված է պատժիչ որոշումներ արևմուտքի կողմից ու իրենց հերթական դավաճանությունը արդարացնելու համար կրկին պետք է մեղադրել Հայաստանին։ Ճիշտ այնպես՝ ինչպես բռնաբարության դեպքում, երբ ասում են, որ օրիորդի փեշը կարճ է կամ մազերը ներկած»։

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ սա  շանտաժ է հայ ժողովրդի հանդեպ․«Մինչև հայ  ժողովրդի՝ դեսպանատանն ապրելու մասին խոսելը, թող հիշեն, որ  ֆաշիզմից Ռուսաստանի պաշտպանության համար Հայաստանը 3000 զոհ է տվել։ Եթե ինքը բարոյական արժեք ունենա մեկ տոկոս, պետք  է շնորհակալություն հայտնի։ Մնացածը շանտաժ է։ Նշանակում է՝ ռուսական քաղաքական վերնախավում բարոյական արժեքների մասին պատկերացում չունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞վ են տարբերվում գեբելսյան պրոպագանդայից․ «Իսկ հայ ժողովուրդը ընտրություն է կատարում, իր շահերի համար։ Հայաստանն իրեն պաշտպանելով պաշտպանում է  Ռուսատսանը Թուրքիայից ու Ադրբեջանից։Կգա մի օր կսկսեն Պուտինի մասին էլ խոսել՝ պետք է սպասել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում