Երեկ կայացած Ռուսաստան-Սերբիա (1:0) ընկերական հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց ռուս նացիստ երկրպագուների իրական դեմքը: Ամբողջ հանդիպման ընթացքում ռուս երկրպագուները սուլում էին ու անպատվում Լոնդոնի «Չելսի»-ից Մախաչկալայի «Անժի» տեղափոխված Յուրի Ժիրկովին:
Նրանցից ոմանք անգամ այրել են «կովկասյան» ակումբ տեղափոխված Ժիրկովի մարզաշապիկը:
Երկրպագուների պահվածքն արդեն խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանի հավաքականի բոլոր անդամների և ՌՖՄ ղեկավարության կողմից: Եվ պատահական չէ, որ, ի տարբերություն ռուս ֆուտբոլիստների, սերբերը շատ գոհ էին ռուս երկրպագուների ընդունելությունից: Այդ մասին արտահայտվել են թե՛ Միլոշ Կրասիչը, թե՛ Նեմանյա Վիդիչը:






































