Ֆիզիկական պատիժը վնասակար է դաստիարակության համար և հաճախ հակառակ արդյունքն է տալիս։ Այս մասին ամերիկացի գիտնականների հետազոտությունը հրապարակել է Lancet ամսագիրը:
Հեղինակները դիտարկել են 69 հոդված այս թեմայով և եզրակացրել, որ բռնությունը երեխայի մոտ ագրեսիվություն է առաջացնում։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն ավելի է սրում վիճակը. առաջանում են զայրույթի պոռթկումներ, վիճելու հակում, ուշադրություն գրավող վարք, չարություն, վրեժխնդրություն, ակտիվ անհնազանդություն և կանոններին չհետևելու միտում:
Բացի այդ, Կոլումբիայում անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ֆիզիկական պատժի ենթարկված փոքր երեխաներն ունեն «ավելի քիչ ճանաչողական հմտություններ», քան նրանք, ովքեր խուսափել են դրանից:
Գիտնականները խորհուրդ են տվել ծնողներին այլընտրանքային տարբերակներ. օրինակ՝ երեխային զրկել խաղալիքներից և արտոնություններից: