Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Ուշագրավ այց․ ԵՄ-ին հետաքրքրում է, թե ընտրություններից հետո ինչպիսի հարաբերություններ ու համագործակցություն կարող է լինել Հայաստանի հետ

Ռեգիոնալ այցի շրջանակում հուլիսի 8-ին Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Վարհեի այցի նպատակը ռեգիոնի կայունությանն ու կանխատեսելիությանը նպաստելն է, այդ հարցում Եվրամիության շահագրգռությունը և պատրաստակամությունը հավաստելը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այցն, ամենայն հավանականությամբ կապված է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ․«Ամեն դեպքում՝ Հայաստանում այլ քաղաքական իրավիճակ է ձևավորված և  բնականաբար Եվրամիությանը հետաքրքրում է, թե ինչպիսի հարաբերություններ ու համագործակցություն կարող է լինել Հայաստանի ու Եվրամիության մեջ։ Մանավանդ որ՝ երկու կողմերը ունեն շրջանակային, երկկողմանի համաձայնագիր և նախորդ տարիներին՝ սկսած 2017 թվականից ստորագրումից հետո շատ բան տեղի չի ունեցել այդ համաձայնագրի իրականացման համար։ Բնականաբար կողմերից մեկը փորձելու է հասկանալ, թե  գործողությունների սառեցումն ինչքանով է շարունակվելու կամ փոխվելու և  մենք կունենանք ծրագրի  իրականացման համար հետևողական զարգացումներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ Եվրամիությունը պահպանում է որոշակի հետաքրքրություն Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ՝ մանավանդ որ այստեղ կան որոշակի ճգնաժամային զարգացումներ՝ առանձին գործընկերների հետ․«Խոսքն առաջին հերթին գնում է Բելառուսի մասին, որը հնարավոր է  դադարեցնի իր մասնակցությունը Արևելյան գործընկերությունում։ Եվ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որոշ չափով  նմանությունը Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների, Եվրամիության ու այնտեղի պաշտոնյաների համար կարևոր է հասկանալ, թե ինչ կարելի է  սպասել նաև այս ուղղությամբ»։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ Բելառուսի՝ ԱլԳ կազմից  դուրս գալը Հայաստանի վրա ազդեցություն չի ունենա․«Թեև բնականաբար այնտեղի պատճառներն այլ են, նրանք անմիջական պատասխան են Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառմանը, բայց եթե  աշխարհաքաղաքական համատեքստն ավելի լայն  հաշվի առնենք, նույն Ռուսաստանին ձեռնտու է, որ որքանով հնարավոր է Արևելյան գործընկերությունում ճգնաժամը խորանա ու լինեն նոր զարգացումներ՝  կապված այն երկրների հետ, որոնք Ասոցացման համաձայնագիրը  չեն ստորագրել»։

Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում, Բորիս Նավասարդյանի խոսքերով, չի բացառվում, որ  Ռուսաստանում հետաքրքրված լինեն, որ Բելառուս-Եվրամիության հարաբերությունների առանձնահատկությունները որոշ չափով անդրադառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում