Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են իրենց կողմից մշակված պաշտպանիչ դիմակ, որը թույլ է տալիս հաստատել SARS-CoV-2 կորոնավիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում: Փորձագետներն իրենց գյուտի մասին պատմել են հունիսի 29-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում հրապարակված հոդվածում:
Դիմակը հագեցած է փոքր տվիչով, որը գրանցում է այն կրողի առողջական վիճակը: Սարքը կարող է կարվել նաև հագուստի մեջ:
Դիմակը տալիս է ախտորոշման արդյունքներն այն կրելուց 1․5 ժամ հետո: