News Georgia-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանով Վրաստանում մեկնարկել է աշնանային զորակոչը։ Վերջինիս ընթացքում պարտադիր զինծառայության կզորակոչվի 6600 մարդ։
Վրացական բանակ են զորակոչվելու զինվորական հաշվառման մեջ գտնվող 18-27 տարեկան Վրաստանի քաղաքացիները։
Նշվում է, որ գարնանային զորակոչի ժամանակ զինակոչիկների քանակը կազմել է 5000 մարդ։
Հիշեցնենք, որ Վրաստանի զինված ուժերը հիմնադրվել են 1990 թվականի դեկտեմբերի 20-ին։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը մեծ վնաս պատճառեց Վրաստանի զինված ուժերին։ 2009 թվականին նրանց անձնակազմն ուներ 36,500 մարդ, իսկ մոբիլիզացիոն հնարավորությունները կազմել են 100,000 մարդ։









































