Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Պրոռուսական ուժերի ԱԺ մուտք գործելը պայմանավորված էր նաև նրանց՝ Ռուսաստանի մասին նախընտրական հայտարարություններով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

-Պարոն Քեռյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ արտաքին քաղաքական  տեսանկյունից։ Ինչու՞ ստացվեց այնպես, որ խորհրդարան մուտք գործեցին հստակ պրոռուսական կողմնորոշում ունեցող ուժերը։

-Իհարկե ներկայիս խորհրդարանի կազմը դեռ ամբողջությամբ հստակեցված չէ, բայց կարող ենք նախնական համեմատություններ անցկացնել նախորդ խորհրդարանի հետ։Քանակական առումով գրեթե տարբերություն չէ։ Նախորդ խորհրդարանն էլ ուներ երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» , ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը։ Այս խորհրդարանն էլ ունի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան»  ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ Նախորդ խորհրդարանում էլ ունեինք մեկ դոմինանտ, թելադրող ուժ, իսկ մյուս երկուսը հանդես էին գալիս որպես ընդդիմադիր։ Չնայած այդ նույն ընդդիմադիրների դիրքորոշումներում երբեմն նկատվում էին բավականին էական տարբերություններ։ ԲՀԿ-ն ավելի կենտրոնամետ դիրքերում էր ընդդիմադիր, իսկ «Լուսավոր Հայաստանը» ավելի շատ արմատական դիրքերից էր ընդդիմադիր։ Այստեղ էլ ունենք երկու ընդդիմադիր դաշինքներ։ Այսինքն քանակական իմաստով գրեթե նույնն են, պարզապես անուններ է փոխվել։ Որակական տարբերությունն էլ այն է, որ նախորդ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժն ուներ սահմանադրական մեծամասնություն, դա երկու երրորդն է։ Դա հնարավորություն է տալիս կատարել սահմանադրական փոփոխություններ։ Իսկ այս խորհրդարանում իշխող քաղաքական ուժը չունի այդ մեծամասնությունը։ Բնականաբար որակական իմաստով մենք կարող էինք  վերապահումներով «Լուսավոր Հայաստանը» համարել եվրոպամետ, արևմտամետ ուժ՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ «Ելք» դաշինքը նախկինում հստակ եվրոպամետ կողմնորոշում ուներ։  ԲՀԿ-ն ռուսամետ էր ու չնայած այն հանգամանքին, որ իշխանության մեջ ներգրավվեցին մեծ թվով արևմտամետ գործիչների, որոնց պայմանականորեն անվանում էր սորոսականներ, նրանք միևնույնն է պրակտիկ քաղաքականության մեջ հստակ պրոռուսական գիծ էին տանում։

Այս խորհրդարանում երեք քաղաքական ուժերն էլ հստակ պրոռուսական դիրքորոշում ունեն։ Նրանք երբևիցե քարոզարշավի ընթացքում հակառուսական հռետորաբանություն չեն կիրառել, ընդհակառակը՝  միշտ թմբկահարել են, որ իրենք ռուսամետ են։ Ընտրություններին մասնակցում էին բավականին մեծ թվով ուժեր, որոնք ունեին արևմտամետ կողմնորոշում՝ ՀԵՎԿ-ը, ԱԺԲ-ն, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը, «Ազատ հայրենիքը», «Հանրապետությունը»։Նրանք ոչ միայն արևմտամետ էին, այլ շատ ընդգծված հակառուս։ ԱԺԲ-ն  բոլոր ցույցերի ժամանակ հանդես էր գալիս հակառուսական հռետորաբանությամբ, բարձրացնում էին Միացյալ Նահանգների դրոշը, Արա Պապյանը նույնիսկ հայտնվեց Լոս Անջելոսում։ Բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ անցնել խորհրդարան ու արդյունքում մենք այսօր խորհրդարանում հստակ ընդգծված արևմտամետ քաղաքական ուժ չունենք։ Իհարկե սա դեռ նախնական  է, քանի որ  կարևոր է, թե  կոնկրետ ովքեր են մուտք գործելու խորհրդարան։ Հենց կուսակցությունների մեջ կարող են լինել արևմտամետ գործիչներ։ Ինքը՝ ուժը կարող է չլինել արևմտամետ, բայց խմբակցության բրենդով ու ցուցակով խորհրդարան  մտած որոշ պատգամավորներ կարող են առանձնանալ իրենց արևմտամետ վարքագծով։

-Դա երևի ավելի շատ բնորոշ է իշխող քաղաքական ուժին։

-Դժվար է ենթադրել, որ Քոչարյանի կամ Վանեցյանի ռուսամետության պարագայում իրենց խմբակցություններում արևմտամետ գործիչներ լինեն։

-Պրոռուսական ուժերը իրենց այդ կողմնորոշման պատճառո՞վ անցան խորհրդարան։ Նրանց հայտարարություններն էական նշանակություն ունեցա՞ն։

-Իմ կարծիքով՝ այո։ Անկախ այն բանից, թե Ռուսաստանն ինչքանով հայամետ դիրքորոշում ունեցավ այս պատերազմի ընթացքում, մենք գիտենք, որ նա բալանսավորող քայլեր էր անում, փորձում Ադրբեջանին չնեղացնել։ Չնայած այս ամենին, որը մենք շատ բացասական ենք ընդունում, այնուամենայնիվ առավել պրագմատիկ քաղաքական գործիչները գտնում են, որ մենք այս  պահին այլ ելք չունենք։ Կան երազողներ, որոնք խոսում են սկանդինավյան խաղաղապահների մասին կամ երազում վիլսոնյան Հայաստանի մասին կամ Ռուսաստանին համարում են այս պատերազմի սարքողն ու մեր մեջքը  ջարդողը․․․ գուցե ինչ-որ ճշմարտություն կա, որովհետև դա մեծ տերության քաղաքականությանը բնորոշ գիծ է։ Մեծ տերություններն էլ առաջնորդվում են իրենց շահերով, բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Մենք սա հասկանում ենք, բայց հասկանում ենք նաև, որ այլընտրանք չունենք։ Բոլոր   նրանք, ովքեր ասում են՝ խալիները փռենք, որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները գան ևս սխալվում են։ Ֆրանսիան երբևէ այս տարածաշրջանում չի ունեցել Զինված ուժեր, նույնը ԱՄՆ-ը։ Մենք նրանց հետաքրքրում ենք այնքանով, որքանով նրանք մեզ կարող են օգտագործել իրենց տարածաշրջանային արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթե մենք Ռուսաստանի դեմ չենք օգտագործվում,  մենք նրանց համար հետաքրքիր չենք։ Հենց դրա համար էլ նրանց հետաքրքիր է Վրաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում