Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել երկրի ռազմական օգնության ավելացման ու մատակարարումների հարցը: Այս մասին նա հայտարարել է TSN.ua- ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջը հրավիրել էր Վաշինգտոն: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով ՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախարարը հստակեցրել է, որ նախատեսվում է լայն օրակարգ, և ԱՄՆ մեկնող ուկրաինական պատվիրակությունը մեծ կլինի: