«Բանակցությունները շարունակվում են: Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը անդրադառնալով ՀՀ տարածքներն իբր զիջելու մասին խոսակցություններին:
«Հուսով ենք հարցը կկարգավորվի բանակցությունների միջոցով: Բանակցային գործընթացով հարցը չլուծելու դեպքում համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասաց Արտակ Դավթյանը հայտարարելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների թիվն ըստ էության չի փոխվել:
«Այն ծավալով միջադեպերը, որ կար այս պահի դրությամբ չկա և դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացներով, որը շատ ակտիվ ընթանում է»,-ասաց Դավթյանը վերահաստատելով, որ բանակը պատրաստ է ուժային տարբերակով հարցը լուծել, սակայն դա ոչ հարմար տարբերակ է, հաշվի առնելով պատերազմի ընթացքում մեր կրած կորուստների քանակությունը ձերծ պահելու համար:
Հիշեցնենք` Արտակ Դավթյանը անդրադարձել էր նաև ՀՀ սահմանին ռուս խաղաղապահների տեղակայմանը, ինչպես նաև զորակոչից հրաժարվելու և պրոֆեսիոնալ բանակին անցնելու մասին: