Sputnik V պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դեռահասների շրջանում Մոսկվայում կսկսվեն հուլիսի սկզբին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:
«Հուլիսի սկզբին մայրաքաղաքում կսկսվի Sputnik V պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը 12-17 տարեկանների շրջանում», – ասել է նա՝ ավելացնելով, որ դա իրականացվելու է երեք փուլով:
Հետազոտությանը կկարողանան մասնակցել այն դեռահասները, ովքեր նախկինում չեն ունեցել COVID-19, չունեն դեղերի նկատմամբ կամ այլ բժշկական հակացուցումներ։
Դեռահասներին կառաջարկվի պատվաստվել Sputnik V- ով, որն արդեն օգտագործվում է 18 տարեկանից բարձր մարդկանց պատվաստելու համար, բայց ավելի ցածր դեղաչափով:
Ռակովայի խոսքերով, նախքան պատվաստումն ուսումնասիրության առաջին և երկրորդ փուլերում բոլոր դեռահասները կանցնեն մանրակրկիտ բուժզննում։ Ամբողջ ընթացքում երեխաները կլինեն բժշկական հսկողության ներքո: