Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Բալանսավորված խորհրդարան գաղափարական առումով դժվար թե ստացվի․ հետընտրական զարգացումները չի կարելի բացառել

Նախօրենին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը դժվարանում է ասել՝ քաղաքական ճգնաժամը որքանով կհաղթահարվի, քանի որ երկրորդ տեղով անցած քաղաքական ուժը խնդրահարույց է համարում ընտրությունների արդյունքները։

«Չի կարելի նաև բացառել այդ անհամաձայնությամբ պայմանավորված հետընտրական զարգացումները։ Հետևապես, քաղաքական ճգնաժամն այդ պարագայում չի կարող հաղթահարվել։ Բայց քանի դեռ կոնկրետ հայտարարություններ չեն արվել, թե ինչ քայլերի են դիմելու, ապա հիմա կանխատեսում անելն այնքան էլ արժանահավատ լինել չի կարող»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է խորհրդարան անցած ուժերին, ապա, ըստ քաղաքագետի, պետք է արձանագրել, որ ամեն դեպքում բալանսավորված խորհրդարան գաղափարական առումով դժվար թե ստացվի։

«Հիմնականում խորհրդարան անցած այն ուժերը, որոնք իրար հայհոյում էին, իսկ հայհոյանքներով դժվար թե խորհրդարանում կառուցողական աշխատանք լինի մեծամասնության և փոքրամասնության միջև»,-հավելեց Օրդուխանյանը։

Իսկ թե ինչու քաղաքական նոր ուժերից և դաշինքներից որևէ մեկին չհաջողվեց հաղթահարել շեմը, քաղաքագետը նշեց, որ եթե սա ժողովրդի տրամադրություններն արտահայտող քվեարկություն է, ապա այստեղ այդ իմաստով պատասխանատվությունը քվեարկողների ուսին է, որ այսպիսի կոնֆիգուրացիա դասավորվեց․

«Հեղափոխությունից հետո ասում էին, որ նախկինների վերադարձ չի լինելու, ստացվեց, որ նախկինները այս պարագայում լավ էլ վերադարձան։ Եվ ցավալի է, որ հեղափոխության արդյունքում ձևավորված առողջ, գաղափարապես կառուցողական տրամադրված ուժերը քվե չստացան»,-ասաց նա։

Օրդուխանյանը նշեց, որ եթե իշխանությունը հավատարիմ մնա քարոզարշավի ժամանակ իր կողմից տրված խոստումներին, ապա պետք է իրականացնի պողպատե հեղափոխություն․ «Հիմա վաղ է ասել՝ որքանով հավատարիմ կմնան իրենց խոստումներին, երբ սկսեն աշխատել, այդ ժամանակ բոլորիս պարզ կլինի»,–ասաց քաղաքագետը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում