Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Դատախազությունն առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացել է 338 հաղորդում և հարուցել 26 քրգործ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատախազությունից, նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

155-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),
59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),
64-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված)
18-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 137-րդ, 118-րդ, 164-րդ և 308-րդ հոդվածներ):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:

26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

17-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով և համակցություններով,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
5-ը, կապված պաստառների վնասման հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

Քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունն օպերատիվ կերպով, որոշակի պարբերականությամբ կհրապարակի քվեարկության ընթացքում և դրա հետ կապված հնարավոր առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, հրապարակումների վիճակագրությունն ու դրանցով իրականացված աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում