Monday, 06 05 2024
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել

Այդ նոստալգիայից խեղդվում են. Այս մտավորականները արդեն իսկ լավ օգտագործված են

Օրերս 124 մտավորականներ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում չհապաղել և իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին, քանի որ դա է միակ փրկությունն այս իրավիճակում: «Հայաստան» դաշինքին սատարելու կոչին այսօր միացել են ևս 133 հայրենի մտավորականներ, գիտնականներ, ակադեմիկոսներ, մշակույթի գործիչներ։

Այս անգամ առաջին հորիզոնականում ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է, կան նաև ԳԱԱ այլ թղթակից անդամներ։
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք դիմել են նաև իրեն միանալու։ Ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ իրեն չեն դիմել, իսկ եթե դիմեին չունի պատասխան՝ կմիանար, թե ոչ. «Եկեք դրա մասին չխոսենք, ամեն մարդ, անկախ նրանից ակադեմիկոս է, գյուղացի, թե հավաքարար, ինքն է որոշում իր գործողությունները, այնպես որ եթե որոշ ակադեմիկոսներ միացել են, դա իրենց որոշումն է։ Իսկ եթե իմ անունը չկա, նշանակում է չպետք է լիներ»,-ասաց ԳԱԱ նախագահը։

Գեղանկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան Քոչարյանին աջակցելու մտավորականների կոչը բացասական է գնահատում. «Շատ-շատ վատ եմ գնահատում, բառեր չեմ գտնում ասելու»,-ասաց նա՝ հավելելով, որ նրանք իրականում հենց այնպես չեն ստորագրում, եթե հայրենիքի փրկության համար էին ստորագրում, ինչու ժամանակին չէին խոսում, նրանց ձայնը որևէ անգամ չենք լսել, հիմա պարզվում է, որ իրենց ձայնն են առաջ տանում, ստորագրություններ անում, թող անեն։ Ավելին՝ ես այնտեղ լուրջ դեմքեր չտեսա, արել են արել են, իրենց հարմար է, արել են, ինչ անենք, ինձ որևէ մեկը չի դիմել, որ ես որևէ մեկին ստորագրեմ կամ սատարեմ»,-ասաց Սամվել Սևադանը։

Իսկ թե ինչու են նրանց խառնում նախընտրական քարոզարշավին, արդյոք սա կարող ենք դիտարկե՞լ մտավորականներին օգտագործելու քայլ, Սևադան նշեց, որ արդեն իսկ լավ օգտագործված են։

«Այնտեղ ինձ մոտիկ մարդիկ կան, բայց ինձ համար որևէ նշանակություն չունի, եթե օգտագործվել են, դա իրենց խնդիրն է»,-հավելեց գեղանկարիչը։

Անդրադառնալով Քոչարյանի կառավարման տարիները որպես արյունոտ տասնամյակ համարելուն, նա նշեց, որ կոչին միացողների համար արյունալի տասնամյակը նրանց համար կարող է լավ տասնամյակ է եղել, այդ նոստալգիայից խեղդվում են, լավ են զգում իրենց, ուզում են վերադառնա, բայց չի վերադառնա։

Դերասանուհի Արսինե Նավասարդյանն էլ, որ միացել է այս կոչին, նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, սա իր անձնական որոշումն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում