Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՀՀԿ-ն մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին ոչ ջենտլմենական պահվածքի համար

«Տալիս է իր գնահատականները, որոնց հետ ես համաձայն չեմ բնականաբար, բայց էդքան իմաստնություն կունենամ նախընտրական արշավի վերջին երեք օրերի մեջ պահպանել իրական ընդդիմադիր դաշտի գոնե չգրված համերաշխությունը ջենտլմենական և չծախսել այս օրերը ինչ-որ ներընդդիմադիր քաղաքական, քաղաքագիտական խոսակցությունների վրա»։ Այդ խոսքերի հեղինակը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, որը խոսում է Ռոբերտ Քոչարյանի գնահատականների մասին:

Երկրորդ նախագահ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի երկրորդ կեսին ավելի ու ավելի հաճախ է թիրախավորում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը, ինչի մասին լրագրողական հարցին էլ պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը, փաստորեն այդպիսով Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով ընդդիմադիր համերաշխությունը խախտելու, ոչ ջենտլմենական պահվածքի համար: Իհարկե այդ մեղադրանքը ուղիղ չէ, բայց, եթե ՀՀԿ փոխնախագահը ասում է, թե չի խախտի ջենտլմենությունն ու չի հայտնի Ռոբերտ Քոչարյանի հետ իր անհամաձայնությունը, ապա դա պարզորոշ նշանակում է, որ Քոչարյանն ինքը քարոզարշավի ընթացքում թիրախավորելով Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը՝ խախտում է այդ ընդդիմադիր համերաշխությունն ու ցուցաբերում «ոչ ջենտլմենական» պահվածք: Դրանից բացի, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող հաղթել գործող իշխանությանը: Ըստ էության, նա կրկնում է դեռևս պատերազմից առաջ ծավալվող ներքաղաքական զարգացումներում հնչեցրած այն միտքը, որ առանց ՀՀԿ որևէ ընդդիմադիր միավորում չունի իշխանության դեմ պայքարի հաջողության հնարավորություն: Սա անշուշտ չի նշանակում, որ ՀՀԿ աջակցությունն անվերապահ հաջողության գրավական է:

ՀՀԿ փոխնախագահի գնահատականը ունի իհարկե շատ ավելի խորքային շերտերում ընկած հիմք կամ մոտիվ, որ թելադրված է նախկին կառավարող համակարգի բևեռների միջև փոխհարաբերության խնդիրներով: Արմեն Աշոտյանը պարզապես Ռոբերտ Քոչարյանին ակնարկում է, որ նրան չի հաջողվելու պատմության գիրկն ուղարկել ՀՀԿ-ն: Մի բան, որն անելու ուղղությամբ համակարգային աշխատանք Ռոբերտ Քոչարյանը սկսել էր դեռ նախագահի կարգավիճակում՝ 2006 թվականին, և որի նոր փորձը նա սկսում է արդեն այսպես ասած ընդդիմության առաջնորդի հավակնության ծիրում 2021 թվականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում