Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ վաղը տաք օդային հոսանքներ մուտք կգործեն հանրապետութան տարածք, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա։
Արևելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ օդի ջերմաստիճանն այժմ համեմատաբար ցածր է, կտաքանա 6-8 աստիճանով։
Սակայն խիստ շոգ օրեր այլևս չեն սպասվում։ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը չի բարձրանա 35-ից։ Օգոստոսի 12-ին սպասվող ցուրտ ճակատի պատճառով եղանակը մի փորք կցրտի, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Օգոստոսի 12-ին սպասվում են նաև տեղումներ հանրապետության ողջ տարածքում։
Անձրև է սպասվում նաև օգոստոսի 13-ին, սակայն այդ օրը Արարատյան դաշտում տեղումները հավանական չեն։









































