Սաուդյան Արաբիայում նկատվում է խմելու ջրի պակաս, ինչի հետևանքով երկրում բարձրացել է ջրի գինը: Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները: Եթե մինչև Ռամադանի սկսվելը 20 լիտր ջուրն այստեղ արժեր 18 սաուդական ռիալ, ապա այժմ նույն ծավալի ջուրն արժե 30 ռիալ:
Այս տարի Ռամադանը համընկել է ամառվա ամենաշոգ օրերի հետ, երկրում մեծացել է խմելու ջրի պահանջը:
Սակայն Սաուդյան Արաբիայում աճում է ոչ միայն ջրի գինը: Գրեթե բոլոր մթերքների գները աճել են 15-20%-ով:









































