Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան նամակ է եկել, որում ասվել է, որ Ստամբուլից եկող մի ուղևոր պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել Մոսկվայի մետրոյում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Ոստիկանությունը այժմ փորձում է պարզել անանուն նամակի հեղինակի ինքնությունը:
Ըստ Интерфакса-ի՝ հինգշաբթի օրը Ստամբուլից Մոսկվա է ժամանելու Իրաքի մի քաղաքացի, որի նպատակը Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություն իրականացնելն է:
Նամակը եկել է Շերեմետևո օդանավակայանի էլ.հասցեին: Օդանավակայանից անմիջապես կապվել են ոստիկանության հետ:









































