6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Մոլուկյան ծովում, հայտնում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC 10։09-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Մալուկու նահանգի Տերնատե քաղաքից 127 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 31,2 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: