Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները շրջապատել և գերեվարել են Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի մեր սահմանային տեղամասի շրջանակում ինժեներական աշխատանք կատարող հայ 6 զինծառայողի, գերավարելով նրանց: Ըստ ՊՆ-ի, միջոցներ են ձեռնարկվում նրանց վերադարձնելու համար: Առաջին հարցը, որ առաջանում է այս դեպքում այն է, թե ՊՆ-ն ինչու՞ համարժեք միջոցներ չի ձեռնարկել ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմանին և ու՞ր է պաշտպանության նախարարը, որը նախօրեին ԱԺ-ում հայտարարում էր այն մասին, թե պարզ է Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը: Ինչն է պարզ պաշտպանության նախարարի համար, մեղմ ասած այդքան էլ պարզ չէ, այն ամենից հետո, ինչ շարունակում է կատարվել սահմանին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: