Հայաստանի հավաքականի և «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ։ Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանական Diariodecadiz պարբերականը նշում է, որ Հարոյանը «Կադիս» է տեղափոխվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջնդրոդությամբ հավանությամբ։
Հարոյանը ղազախական ակումբում հայտնվել էր այս տարվա փետրվարին՝ ռուսական «Տամբովից»: «Աստանայի» կազմում նա անցկացրել է 12 հանդիպում առանց փոխարինման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:






































