Anonymous հաքերական խումբը հայտարարել է, որ պատրաստվում է հարձակում իրականացնել Facebook սոցիալական ցանցի վրա: Ըստ նրանց՝ «Facebook» գործողությունը նախանշված է 2011 թ. նոյեմբերի 5-ին: Հաքերները դիմում են աշխարհի իրենց համախոհներին և առաջարկում ոչնչացնել Facebook-ը՝ հանուն անձնական կյանքի պաշտպանվածության: Այս մասին հաքերները տեղեկացրել են մի տեսանյութով, որը տեղադրել են YouTube-ում մի քանի լեզուներով:
Հաքերները մասնավորապես նշում են, որ Facebook-ը պետական անվտանգության մարմիններին վաճառում է անձնական տվյալներ, և որ ցանցը թույլ է տալիս հետևել բոլորին: «Facebook-ը գիտի ձեր մասին ավելի շատ բան, քան ձեր ընտանիքը»,- հայտարարում են հաքերները` կոչ անելով վերականգնել անձնական կյանքի մարդկանց իրավունքը:







































