Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը ՀԱՊԿ-ի համար ավելի լուրջ արժեք են, քան Հայաստանը, ուստի մենք չպետք է այլ ակնկալիքներ ունենանք այս կառույցից։ Հակառակը՝ պետք է կարողանանք օգտագործել այլ հնարավորություններ, որի ազդակները այսօր կա արևմուտքից։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր ռուսական ճանկերում է, այդտեղից դուրս գալու համար մենք պետք է արժեք ներկայացնենք Ռուսաստանին։








































