Նիգերիայի հյուսիս-արևելքում ՝ Բաուչի նահանգում, առնվազն 20 մարդ է մահացել խոլերայի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Առողջապահական ոլորտի պատասխանատուների խոսքով՝ «զրոյական հիվանդը» 37-ամյա տնային տնտեսուհի է, ով ապրիլի 24-ին հիվանդանոց է ընդունվել Նինգայի տարածքում: Նրա հոսպիտալացումից հետո պարզվել է, որ հարևան շրջաններում նույնպես նկատվում է նմանատիպ հիվանդության բռնկում։ Հիվանդացության դեպքեր են հայտնաբերվել նահանգի ինը շրջաններում: Վարակված է ավելի քան 300 մարդ։
Նշվում է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդության տարածումը զսպելու համար։







































