Այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա. լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հուսանք՝ նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- հավելեց նա:







































